Վիրաբուժություն
Ձեռքի վիրաբուժություն. drtehmine.com
Ի՞նչ է ձեռքի վիրաբուժությունը
Ձեռքի վիրաբույժը զբաղվում է դաստակի, նախաբազկի հիվանդությունների և վնասվածքների վիրահատական բուժմամբ: Ձեռքի վիրաբուժությունը զարգացել է օրթոպեդիայից և, գլխավորապես, անհետաձգելի վիրաբուժությունից:
Որո՞նք են ձեռքի վիրաբույժի խնդիրները
Ձեռքի վիրաբույժը, սովորաբար, զբաղվում է վերին վերջույթների քրոնիկական և սուր վնասվածքների, ձևախախտումների և ախտահարումների ախտորոշմամբ և բուժմամբ: Այն ներառում է նախաբազուկը, բազուկը, ձեռքը, մատները:
Ձեռքի բուժման ոլորտի մասնագետը ձգտում է հայտնաբերել ձեռքի հիվանդությունները, վնասվածքները, ուռուցքները կամ զարգացման արատները, դրանք հնարավորինը կանխել և, բնականաբար, ձեռնարկել կոնսերվատիվ և վիրահատական միջոցառումներ: Ձեռքի վիրաբույժի խնդիրներն իրենց մեջ ներառում են թերապիայի հետևյալ տեսակները.
- վերին վերջույթների այրվածքներ մինչև մատները,
- վերին վերջույթների փափուկ հյուսվածքների և ոսկրերի վարակ,
- ձեռքի կիստաներ (օրինակ, գանգլիոն), բարորակ և չարորակ ուռուցքներ,
- մատների ոսկրերի, կապանների և ջլերի վնասվածքներ, դաստակի, ճաճանչոսկրի, արմնկային հոդի կոտրվածքներ,
- ձեռքի նյարդաթելերի և արյունատար անոթների վնասվածքներ, դրանց վերականգնում, ինչպես նաև ձեռքի և մատների ամպուտացիա,
- վերին վերջույթների հոդերի քրոնիկական բորբոքումներ և հիվանդություններ (ռևմատիզմ, արթրիտ, արթրոզ), ոսկրերի և փափուկ հյուսվածքների արյունամատակարարման խանգարումներ և պարեսթեզիաներ, նյարդերի և ջլերի, ինչպես նաև շարակցական հյուսվածքների ճնշում (օրինակ, դաստակային խողովակի համախտանիշ),
- զարգացման ժառանգական արատներ, ինչպես, օրինակ, պոլիդակտիլիան (բազմամատնություն),
- համալիր շրջանային ցավային համախտանիշի բուժում (CRPS),
- կաթվածի կամ վնասվածքի հետևանքով ձեռքի ֆունկցիայի սահմանափակման կամ կորստի վերականգնում և բուժում (շարժուն մասերի փոխարինման վիրահատություն):
Ձեռքի վիրաբույժը զբաղվում է նաև երեխաների բուժմամբ՝ ներառյալ զարգացման արատները մանկական հասակում: Առանձին մատների կամ ամբողջ նախաբազկի փոխպատվաստման իրականացումը, պրոթեզների կիրառումը և ռեաբիլիտացիան վերաբերվում են ձեռքի վիրաբույժի աշխատանքի ոլորտին, ինչի համար նա հատուկ վերապատրաստում է անցնում:
Ի՞նչ միջոցներ է կիրառում ձեռքի վիրաբույժը:
Ձեռքի վիրաբույժն ունի գործիքների հատուկ հավաքածու, որը հնարավորություն է տալիս կիրառել վիրաբուժության ատրավմատիկ տեխնիկան: Նա նաև կիրառում է բինոկուլյար խոշորացույց կամ տելեսկոպիկ ակնոցներ: Որպես կանոն, ձեռքի վիրաբույժն աշխատում է բարդ դեպքերի հետ, որոնք կապված են վիրահատական մանրադիտակի օգնությամբ իրականացվող անոթների և նյարդերի ռեկոնստրուկցիայի հետ:
Անոթների հարաբերական ճնշում առաջացնելու համար ձեռքը ֆիքսվում է բազկակապով, որը դադարեցնում է արյան հոսքը վիրահատության ժամանակ: Բացի այդ, հաջող վիրահատության համար կարևոր է արյան արտահոսք ապահովել՝ վերջույթի պրոքսիմալ մասից ձեռքն ազատելով լարանից:
Կարդացեք նաև
Ապենդիցիտը հաստ աղու որդանման ելունի՝ կույր աղու, բորբոքումն է:
Կույր աղին տեղակայված է որովայնի խոռոչի ստորին աջ մասում...
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
Ընդհանուր անզգայացումը՝ նարկոզը, անեսթեզիոլոգի կողմից ցավազրկող դեղերով արհեստականորեն առաջացրած և վերադարձելի գիտակցության բացակայությունն է, երբ առաջանում է ցավազրկում, ինչը հնարավորություն է...
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...
Որքա՞ն հաճախ է հանդիպում գլխուղեղի անոթների անևրիզման։
Գլխուղեղի անոթների անևրիզման գլխուղեղի անոթային հիվանդություն է: Ըստ վերջին տարիների...
Կրծքային վիրաբուժության մեջ ի՞նչ տեղ գրավում վնասվածքները:
Կրծքային վիրաբուժության հիմնական ախտաբանություններից են կրծքավանդակի վնասվածքները...
Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:
Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն